ՀՔԾ–ն կարճել է ՀԱԿ ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործը
Հատուկ քննչական ծառայությունը դադարեցրել է ՀԱԿ ակտիվիստներ Արեգ Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Վահագն Գևորգյանի քրեական հետապնդումը:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում ՀԱԿ-ի երեք ակտիվիստների գործը քննվում էր 2011թ. օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված գործի հիման վրա, սակայն հետագայում այն անջատվեց Տիգրան Առաքելյանի ու «3»-ի գործից:
Հուլիսի 20-ին Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշմամբ՝ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, մյուս ակտիվիստներ Արտակ Կարապետյանը` 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: