Լրահոս

06.08.2012 15:36


Քուրդ քաղաքական գործիչ. «Թող յուրաքանչյուրն իմանա, որ Քուրդիստանի 4 մասերը միավորվելու են»

Քուրդ քաղաքական գործիչ. «Թող յուրաքանչյուրն իմանա, որ Քուրդիստանի 4 մասերը միավորվելու են»

Քրդական «Ֆիրաթ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քրդական Դեմոկրատական հասարակարգ կոնգրեսի համանախագահ Ահմեդ Թուրքը Քըզըլթեփե շրջանում մասնակցել է Թուրքիայի խորհրդարանում ներկայացված «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) կազմակերպած ճաշկերույթին:

Դրա ժամանակ Ահմեդ Թուրքը, մեկնաբանելով Սիրիայում ընթացող իրադարձությունները, հայտարարել է, որ Սիրիայի քրդերը տարիներ շարունակ պայքարում են իրենց իրավունքների համար և իրենք իրենց ապագան վճռելու իրավունք ունեն.

 –Թող յուրաքանչյուրն իմանա, որ Քուրդիստանի 4 մասերը միավորվելու են: Մենք հնարավորություն ունենք ազատ ապագա ունենալ: Ավելի քան մեկ տարի է, ինչ Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանից որևէ տեղեկություն չկա: Դա մարդկային չէ: Այդպիսի մեկուսացումն աշխարհի ամենամեծ ֆաշիզմն է: Պետք է անպայմանորեն վերջ տալ այդ մեկուսացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը