Կիրո Մանոյանը՝ սիրիահայ համայնքի մասին. «Հեռացողներ կլինեն, սակայն բուն համայնքը կպահպանվի»
ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսին անդրադարձել է Սիրիայում հայ համայնքի խնդրին։ Մանոյանը կարծիք է հայտնել, որ սիրիահայերի մեծ հոսք կարող է լինել, սակայն Սիրիայի հայ համայնքը չի վերանա ամբողջությամբ.
–Նախ՝ Սիրիայում հայ համայնքը շատ ավելի մեծ է, քան Իրաքում էր։ Երկրորդ՝ այնտեղ սիրիահայ համայնքը շատ ամուր է, անգամ 7-րդ դարի եկեղեցի կա: Հավանական է, որ հեռացողներ կլինեն, սակայն բուն համայնքը կպահպանվի, քանի որ նույն սիրիահայ համայնքը շատ անգամներ է հենց Սիրիայում ճգնաժամերի ականատես եղել։
Բանախոսը նշել է, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի ապահովվի մեր հայրենակիցների անվտանգությունը, և այդ առումով մեծ դերակատարում պետք է ունենա Հայաստանի Հանրապետությունը։
Ինչ վերաբերում է սիրիական խնդրի խորքային պատճառներին, ապա, ըստ Կիրո Մանոյանի, Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին արտաքին ուժերի միջամտության նպատակը ոչ թե ժողովրդավարության հաստատումն է, այլ տարածաշրջանում ռազմավարական ուժերի հավասարեցումը: Իսկ որպես նշված գործըթնացների հետևանք՝ Մանոյանը տեսնում է քրդական ինքնավարության հաստատումը.
–Այսօր տեղի ունեցող իրադարձություններից մեկ հիմնական ելք կարող ենք տեսնել՝ քրդական ինքնավարության հաստատումը։ Ով էլ որ գա իշխանության կամ նույն սիրական իշխանությունը մնա, քրդական հարցը լուծված կլինի, դա արդեն պարզ է, իսկ մնացածը դեռ հստակ չէ։

7or.am