Քըլըչդարօղլու. «Մեր ամեն անհաջողության տակ Դավութօղլուի ստորագրությունը կա»
Թուրքիայի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, խիստ քննադատության է ենթարկել Թուրգիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավուղօլուին՝ նշելով, որ նա Թուրքիայի պատմության մեջ ամենավատ արտգործնախարարն է: Այս մասին տեղեկացնում է «CNNturk»–ը։
Քըլըչդարօղլուն, մասնավորապես, Դավութօղլուին քննադատել է Սիրիայի հարցով սխալ քաղաքականություն վարելու համար.
–Եթե մի երկիր իր արտաքին քաղաքականությունը կառուցում է այլ երկրի շահերից ելնելով, ուրեմն այդտեղ լուրջ խնդիր կա։
Ընդդիմադիր գործիչը նաև հիշեցրել է, որ երբ Դավութօղլուն սկսեց իր աշխատանքը արտգործնախարարի պաշտոնում, նպատակը հարևանների հետ զրո խնդիր ունենալն էր, սակայն այժմ Թուրքիան բոլոր հարևանների հետ էլ վեճ ունի.
–Ո՞ր հարցում է նա հաջողություն գրանցել՝ Սիրիայի՞, Իրաքի՞, Իրանի՞, թե՞ Կիպրոսի: Ամեն ինչ, սկզբից մինչև վերջ, անհաջողություն է, և դրանց տակ Դավութօղլուի ստորագրությունը կա: