Լրահոս

03.08.2012 14:50


Եթե եզդիները նույնիսկ արտագաղթեն, ապա դրա պատճառը ոչ թե ամուսնության տարիքի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններն են, այլ...

Եթե եզդիները նույնիսկ արտագաղթեն, ապա դրա պատճառը ոչ թե ամուսնության տարիքի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններն են, այլ...

Այսօր հրավիրված մամլո ասուլիսին «Միդիա Շանգալ եզդիների ազգային միավորում» ՀԿ–ի խորհրդի նախագահ Ամո Շարոյանն արձագանքել է «Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանի այն հայտարարությանը, թե Ընտանեկան օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվող՝ աղջկա ամուսնության տարիքը 18 տարեկան սահմանելը կնպաստի եզդիների արտագաղթին: Շարոյանը նշել է, որ Թամոյանն  ընդամենը ՀԿ-ի նախագահ է և իր կարծիքն է միայն արտահայտել։ Այլ հարց է, որ արտագաղթի երևույթը կա, բայց այն ունի իր ուրույն պատճառները` աղքատությունը, սոցիալ-տնտեսական վիճակը, այլ հանգամանքներ:

Ինչ վերաբերում է Թամոյանի այն դիտարկմանը, թե 18 տարեկանում աղջիկն արդեն պառավ է համարվում եզդիների մոտ, ապա Շարոյանը նշել է, որ նման բան չկա, թեև դարեր առաջ եզդի աղջիկները 13-14 տարեկանում էին ամուսնանում ու հիմա էլ նման դեպքեր լինում են.

–Բայց դա համատարած չէ։

Բանախոսը առաջարկել է ԱԺ–ում եզդիական համայնքի ներկայացուցչի իրավուքն ընձեռել իրենց.

–Հիմա մենք զրկված ենք օրենսդրության ստեղծման ոլորտից, մեր ներկայացուցիչը չունենք ԱԺ-ում, այդ բացը լրացնելու համար առաջարկում ենք, որպեսզի ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովներում, որոնք օրենսդրական գործունեություն են ծավալում,  ունենանք ներկայացուցիչ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը