Լրահոս

03.08.2012 14:09


Գ. Չուգասզյան. «Վահե Ավետյանի գործը հանձնվել է մարտի մեկի գործը կոծկող Վահագն Հարությունյանին... ուզում են արդեն սա էլ չբացահայտեն»

Գ. Չուգասզյան. «Վահե Ավետյանի գործը  հանձնվել է մարտի մեկի գործը կոծկող Վահագն Հարությունյանին... ուզում են արդեն սա էլ չբացահայտեն»

Այսօր հրավիրված մամլո ասուլիսին «Վահե Ավետյան» հասարակական նախաձեռնության անդամները լրագրողներին հաղորդել են, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի փաստաբաններին միայն երեկ են թույլատրել մասնակցել գործով նախաքննության ընթացքին։  

–Այս գործը հանձնվել է մարտի մեկի գործը կոծկող Վահագն Հարությունյանին, և սա գալիս է վկայելու մի բանի մասին, որ իրենք ուզում են արդեն սա էլ չբացահայտեն ու անցնի գնա,– նկատել է  «Սարդարապատ» շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը՝ հավելելով, որ մոտ 20 երկրներում մեր հայրենակիցները մտադիր են մոմավառություն կազմակերպել Վահե Ավետյանի 40-ի օրը, որը լինելու է օգոստոսի 7-ին:

«Վահե Ավետյան» հասարակական նախաձեռնության անդամ, ազգագարետ Հրանուշ Խառատայանն էլ իր հերթին նշել է, որ իրենց նախաձեռնությունը կանի ամեն ինչ, որպեսզի Հայաստանում այլևս նման դեպքեր չարձանագրվեն:

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը