Սուրեն Առուստամյանը՝ «Նոր Ալիք–2012» մրցույթի մասին. «Այնտեղ չես հասկանում ժյուրիի կրիտերիաները»
«Նոր ալիք-2012» երաժշտական մրցույթին Հայաստանի մասնակից Սուրեն Առուստամյանն ու նրա պրոդյուսեր Իրինա Վարդանյանը վերադարձել են Երևան և այսօր հրավիվրած մամլո ասուլիսին խոսել իրենց տպավորությունների մասին։
Սուրեն Առուստամյանի խոսքով՝ մրցույթը շատ լավ անցավ, դա լավ փորձ էր իր համար։ Մրցույթում 7-րդ հորիզոնականը զբաղեցնելը Սուրենը պայմանավորել է վերջին օրով իր երգերի փոփոխությամբ, ոճային փոփոխությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ այնտեղ շատ անկանխատեսելի ժյուրի էր, և դժվար է հասկանալ, թե ինչ չափանիշներով են նրանք առաջնորդվում:
–Այնտեղ չես հասկանում ժյուրիի կրիտերիաները, շատ անկախատեսելի է, մինչև գնալը առհասարակ չէի մտածում տեղի մասին, թե որ տեղը կգրավեմ, մտածում էի՝ լավ ելույթ ունենամ,–ասել է երգիչը:
Սուրեն Առուստամյանի պրոդյուսեր Իրինա Վարդանյանն էլ իր հերթին նշել է.
–Իհարկե, կուզենայինք մրցանակ, բայց կարևորն այն է, որ Սուրենը սիրվեց հանդիսատեսի կողմից, իր հետքը թողեց մրցույթում՝ պայծառ ժպիտով, կիթառով: Հեշտ էր Սուրենի հետ աշխատելը, նա առողջ մտածելակերպով տղամարդ է, և կարծում եմ, որ շատ հաջողությունների կհասնի։
Հիշեցնենք, որ Լատվիայի Յուրմալա քաղաքում ավարտվել է «Նոր ալիք-2012» երաժշտական մրցույթը: Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանն ընդամենը 7-րդ տեղը գրավեց: Իսկ գլխավոր մրցանակը` 50 հազար եվրոն, բաժին է հասել մրցույթի հաղթող, ռուսաստանցի երգչուհի «Niloo»-ին:

7or.am