Լրահոս

02.08.2012 14:12


Արմեն Պողոսյան. «Հայաստանում ԱՊՊԱ–ի համար գործում է «բալը թանկ չէ» օրինակը»

Արմեն Պողոսյան. «Հայաստանում ԱՊՊԱ–ի համար գործում է «բալը թանկ չէ» օրինակը»

ԱՊՊԱ–ն անհրաժեշտ բան է, բայց չպետք է գործի այնպես, ինչպես այժմ գործում է Հայաստանում։ Այսպիսի կարծիք է հայտնել Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսին։

Բանախոսի հաղորդմամբ՝ ապահովագրական ընկերություններն այս տարի 10,1 մլրդ դրամ գումար են ստացել, որից ընդամենը 5,20 մլրդն են օգտագործել փոխհատուցման համար, և պարզ չէ, թե ուր է գնում մնացած 5 մլրդը։

 –Ապահովագրական ընկերությունները գերշահույթ են ստանում, նրանց համար գործում է «բալը թանկ չէ» օրինակը:

Արմեն Պողոսյանը կարծիք է հայտնել, որ ընկերության շահույթը չպետք է գերազանցի 10 տոկոսը.

–Դա շատ խելամիտ կլինի, և տարեցտարի որքան լավ աշխատեն, այնքան էլ 1-2 տոկոսով կավելանա շահույթը: Մենք պետք է մեր յորղանի գյորա մեր ոտքերը ձգենք, մենք այն երկիրը չենք, որ նման շռայլություններ մեզ թույլ տանք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը