Լրահոս

02.08.2012 10:02


Առաքել Միրզոյանը Յուրի Վարդանյանին կոշտ պատասխան տվեց

Առաքել Միրզոյանը Յուրի Վարդանյանին կոշտ պատասխան տվեց

Ծանրամարտիկ Առաքել Միրզոյանը, ով հուլիսի 31-ին օլիմպիական խաղերում ձախողել էր իր ելույթը, «Ֆեյսբուքի» իր էջում պատասխանել է իր հասցեին Յուրի Վարդանյանի արած քննադատությանը։ Նշենք, որ օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը քննադատել էր Միրզոյանին՝ նշելով, թե նա պետք է մարզվեր թիմի հետ, ոչ թե առանձին։ Միրզոյանի հայրը՝ օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին խնդրել էր, որ ինքը որդու հետ առանձին մարզվի, ինչին Ծառուկյանը համաձայնություն էր տվել։ Յուրի Վարդանյանն էլ Միրզոյանի ձախողման համար մեղադրել էր նաև Գագիկ Ծառուկյանին՝ նրա համար, որ վերջինս ընդառաջել էր Օգսեն Միրզոյանի խնդրանքին։

Այժմ Առաքել Միրզոյանը, ի պատասխան Յուրի Վարդանյանի քննադատության, «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ուրեմն, ինձ համար Յուրիկ Վարդանյանի կարծիքը կարևոր չէ բացարձակապես։ Ինչ վերաբերում ա Գագիկ Ծառուկյանին, ասեմ, իմ ժողովուրդ, նա այն մարդն է, ով կանգնած է հայ ազգի և սպորտի կողքին, և նա մինչ այսօր սխալ որոշում չի կայացրել, նրա բոլոր որոշումները տեղին են եղել և դրական։ Իսկ կասե՞ք, թե ուր էր Յուրիկ Վարդանյանը, որ  Ծառուկյանն էր օգնում սպորտին և կանգնած էր մեր բոլորի կողքին, կասե՞ք։ Ծառուկյանին և Օգսեն Միրզոյանին թող հանգիստ թողնեն։ Ամոթ ա, քննադատելը հեշտ ա»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը