Լևոն Շիրինյանը՝ Թուրքիայում հայերին անշարժ գույք ձեռք բերելը արգելող օրենքի մասին
Թուրքիայում օրերս ընդունված օրենքի համաձայն՝ Հայաստանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի, Նիգերիայի, Կուբայի ու Եմենի քաղաքացիներին արգելվում է անշարժ գույք ձեռք բերել Թուրքիայում: Բացի այդ, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին արգելվում է անշարժ գույք գնել Սև ծովի ափին, իսկ Հունաստանի քաղաքացիներին` ափամերձ ու սահմանամերձ տարածքներում: Անդրադառնալով այս օրենքին՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօրվա ասուլիսին հայտարարել է, որ այդ օրենքն ուղղված է այն երեք ժողովուրդների դեմ, որոնց հայրենիքի վրա էլ կառուցվել է ներկայիս Թուրքիան.
–Այն ժողովուրդներին, ումից հայրենիք են խլել, այս նոր ընդունված օրենքով թուրքերը նրանց սեփականությունը վերադարձնելու հարցը փակում են։
Միաժամանակ քաղաքագետը նշել է, որ Հայաստանի համար վերոհիշյալ օրենքը նաև շահեկան է.
–Հերթական անգամ քաղքենիների վրա, ովքեր թուրքերի հետ գործ են անում, սառը ջուր լցվեց, և այսուհետ նրանք կհասկանան, որ եթե գումարներ ունեն, ապա թող դրանք ներդնեն Հայաստանում, Արցախում ու Ջավախքում։

7or.am