Լրահոս

31.07.2012 15:06


Հայաստանում կանանց անպտղությունը 16,8% է, տղամարդկանցը՝ 11,7%

Հայաստանում կանանց անպտղությունը 16,8% է, տղամարդկանցը՝ 11,7%

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևն ու կենտրոնի փոխտնօրեն Կարինե Առուստամյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսին խոսել են Հայաստանում ժողովրդագրությանն ու ծննդաբերությանն առնչվող հիմնական խնդիրների մասին։

Գեորգի Օկոևը նշել է, որ արհեստական բեղմնավորման դեպքերը տարեցտարի աճում են. օրինակ՝ նախորդ տարվա համեմատ նկատվում է տասը տոկոսով աճ: Նրա փոխանցմամբ՝ արտամարմնային բեղմնավորումը Հայաստանում արժե 1,2-1,7 միլիոն դրամ. գումարը կախված է նաև նրանից, թե ինչ բուժում են ստանալու զույգերը, ինչ որակի, քանակի դեղեր է ընդունելու, բուժվողի քաշից  և այլն։

Կարինե Առուստամյանն էլ իր հերթին հայտնել է, որ Հայաստանում կանանց անպտղությունը 16,8% է, տղամարդկանցը՝ 11,7%։ Իսկ չբերության պատճառները տարբեր են, ամենատարածվածը անհայտ ծագմամբ համակցված պատճառներն են: Կանանց չբերության հիմնական պատճառը փողերի անանցանելիությունը, կպումներն են, նյութափոխանակության խանգարումները, իսկ տղամարդկանց  անպտղության պատճառներից են  բորբոքային հիվանդությունները, սեռավարակները և այլն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը