Լողորդ Միքայել Քոլոյանը հետագա պայքարից դուրս մնաց
Լոնդոնում ընթացող ամառային օլիմպիական խաղերում այսօր ասպարեզ դուրս եկավ հայ լողորդ Միքայել Քոլոյանը: Մեր մարզիկը ազատ ոճի 100 մ տարածությունում ցույց տվեց 53,82 վրկ արդյունք ու իր ենթախմբում գրավեց վերջին` 8-րդ տեղը:
Նշենք, որ Հայաստանում շատերն էին դեմ, որ Քոլոյանը մեկնի Լոնդոն, քանի որ պատանի լողորդ Վահան Մխիթարյանն ավելի լավ արդյունքներ է գրանցել: Մասնավորապես, 100 մ տարածությունը Մխիթարյանը Հայաստանի այս տարվա առաջնությունում անցել է 52,28 վայրկյանում: