Լրահոս

31.07.2012 13:05


Արաբագետ. «Սիրիայում փոխզիջումային դեմք է ի հայտ եկել, ով կփոխարինի Բաշար Ասադին»

Արաբագետ. «Սիրիայում փոխզիջումային դեմք է ի հայտ եկել, ով կփոխարինի Բաշար Ասադին»

«Սիրիական հարցը և սիրիահայության կացությունը» թեմայով այսօրվա ասուլիսին խոսել է արաբագետ Սուրեն Մանուկյանը։ Բանախոսը կարծիք է հայտնել, որ Հալեպում այս օրերին ընդդիմության շրջանում տեղի ունեցած որոշակի մարտավարությունից հետո պարզ է դառնում, որ Սիրիայի հարցը ցանկանում են շատ շուտ հանգուցալուծման հասցնել: Մանուկյանը նշել է, որ մոտավորապես 10 հազ. ընդդիմադիր գրոհայիններ են կենտրոնացել  Հալեպում, և հույս է հայտնել, որ կառավարության ուժերը Հալեպը շատ շուտ «կմաքրեն»:

Մանուկյանի համոզմամբ՝ Սիրիայում ի հայտ է եկել փոխզիջումային դեմք, ով իշխանության ղեկին կփոխարինի Բաշար Ասադին. դա  ՊՆ նախկին նախարարի որդին է` Մանֆ Տլասը:  Տլասը Ասադի մանկության ընկերն է ։

Բանախոսն անդրադարձել է նաև խնդրին առնչվեղ արտաքին ճնշմանը.

–Սիրիայում ներքին հակամարտության խնդիր չէ: Այդ դեպքում մեկ շաբաթում այդ հարցը կլուծվեր: Պետք է նաև փաստենք, որ սիրացիների միակ հույսը մնացել են ռուսները: Իրանը ինքն էլ է շատ վատ վիճակում: Չինաստանը երբեք մենակ դուրս չի գա ԱՄՆ-ի և այլ գերտերությունների դեմ: Ավելին՝ եթե ռուսները մի փոքր հնարավորություն տան կասկածել իրենց վճռականության մեջ, ապա Սիրիայում արտաքին ներխուժում կլինի։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը