Լրահոս

30.07.2012 16:24


Կարեն Դանիելյան. «Վիրահատությունների 70 տոկոսը կազմում են քթի վիրահատությունները»

Կարեն Դանիելյան. «Վիրահատությունների 70 տոկոսը կազմում են քթի վիրահատությունները»

Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժնի գլխավոր բժիշկ Կարեն Դանիելյանն այսօրվա ասուլիսին խոսել է Հայաստանում պլաստիկ վիրաբուժության հետ կապված հարցերի մասին։

Դանիելյանը նշել է, որ Հայաստանում ավելի շատ դիմում են մազերի տրանսպլանտացիայի, մաշկի երիտասարդացման, կրծքի իմպլանտների տեղադրման համար, սակայն.

–Վիրահատությունների 70 տոկոսը կազմում են քթի վիրահատությունները։

Վիրաբույժի խոսքով՝ պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում ավելի էժան է, քան Եվրոպայում և Ռուսաստանում. քթի վիրահատությունը Հայաստանում արժե 200 000-500 000 դրամ։ Դանիելյանը նշել է նաև, որ պլաստիկ վիրահատության համար դիմողների 80%-ը կանայք են, 20%-ը՝ տղամարդիկ։

Ինչ վերաբերում է ամենաէժան վիրահատությանը, ապա մասնագետը նշել է, որ այն արժե 20 հազ. դրամ. այս վիրահատությամբ վերացվում են մաշկի տակ առաջացած չոր գոյացությունները: 

Այս խորագրի վերջին նյութերը