Լրահոս

30.07.2012 13:02


Հալեպի հայկական թաղամասերը մարտերի ուղղակի թատերաբեմ չեն դարձել

Հալեպի հայկական թաղամասերը  մարտերի ուղղակի թատերաբեմ չեն դարձել

Լիբանանի «Ազդակ» օրաթերթը երեկ երեկոյան կապ է հաստատել Բերիայի թեմի Ազգային առաջնորդարանի մամլո բանբեր Ժիրայր Րեյիսյանի հետ, ով նշել է, որ Հալեպի հայկական թաղամասերը  մարտերի ուղղակի թատերաբեմ չեն դարձել:

Միաժամանակ Րեյիսյանն ասել է, որ այդուհանդերձ հայկական թաղամասերում կրակոցներ արձակվում են: Րեյիսյանը հաղորդել է նաև, որ Հալեպում գտնվող հայկական հաստատությունները ֆինանսական վնասներ չեն կրել:

Թերթի զրուցակիցն ընդգծել է, որ հալեպահայերի մոտ չկան ծննդավայրից ընդմիշտ հեռանալու տրամադրություններ, իսկ նրանք, ովքեր մեկնում են,  ժամանակավորապես և հետ դառնալու համոզմամբ են գնում:

Այս խորագրի վերջին նյութերը