Հալեպի հայկական թաղամասերը մարտերի ուղղակի թատերաբեմ չեն դարձել
Լիբանանի «Ազդակ» օրաթերթը երեկ երեկոյան կապ է հաստատել Բերիայի թեմի Ազգային առաջնորդարանի մամլո բանբեր Ժիրայր Րեյիսյանի հետ, ով նշել է, որ Հալեպի հայկական թաղամասերը մարտերի ուղղակի թատերաբեմ չեն դարձել:
Միաժամանակ Րեյիսյանն ասել է, որ այդուհանդերձ հայկական թաղամասերում կրակոցներ արձակվում են: Րեյիսյանը հաղորդել է նաև, որ Հալեպում գտնվող հայկական հաստատությունները ֆինանսական վնասներ չեն կրել:
Թերթի զրուցակիցն ընդգծել է, որ հալեպահայերի մոտ չկան ծննդավայրից ընդմիշտ հեռանալու տրամադրություններ, իսկ նրանք, ովքեր մեկնում են, ժամանակավորապես և հետ դառնալու համոզմամբ են գնում: