Ընդդիմադիր ապստամբների կողմը ՀՀ–ում Սիրիայի Գլխավոր հյուպատոսի անցնելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Մամուլում շրջանառվող տեղակատվությունն այն մասին, թե ՀՀ-ում Սիրիայի Գլխավոր հյուպատոս Մուհամմադ Հոսամը հրաժարական է տվել և անցել ընդդիմության կողմը, շարունակում է մնալ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Մեր բոլոր զանգերը Սիրիայի դեսպանատուն, սակայն, շարունակում են մնալ անպատասխան։
Միաժամանակ, «Երկիր Մեդիա»–ն տեղեկացնում է, որ դեսպանատնից իրեն հաղորդել են, թե հյուպատոսի վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. ընդդիմության շարքերը համալրել է դեսպանության խորհրդականը: Վերջինս արդեն մի քանի օր է՝ չի ներկայացել դեսպանատուն:
Վիեննայի հռչակագրի համաձայն՝ Սիրիայի դեսպանատունը պետք է դիմում ուղարկեր ՀՀ ԱԳՆ՝ հաստատելով, որ նրա գործունեությունը, հետևաբար նաև անձեռնմխելիությունը, կասեցված է: Սակայն ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի հաղորդմամբ՝ ԱԳՆ նման դիմում դեռ չի ստացել: