Լրահոս

27.07.2012 16:43


Դավութօղլու. «Թուրքիան Սիրիայի ապագայի հստակեցման ամենակարևոր խաղացողն է»

Դավութօղլու. «Թուրքիան Սիրիայի ապագայի հստակեցման ամենակարևոր խաղացողն է»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, հյուրընկալվելով թուրքական «Կանալ 24» հեռուստաալիքին, անդրադարձել է Սիրիայի հարցին.

«Թուրքիան Սիրիայի ապագայի հստակեցման ամենակարևոր խաղացողն է: Թուրքիան մշտապես ճիշտ են գնահատել պատմական իրադարձությունները և երկրի ռազմավարական շահերի տեսանկյունից ճիշտ դիրքորոշում է դրսևորել: Մյուսների համար Սիրիան կարող է լինել դիվանագիտական թեմա, սակայն Թուրքիան ու Սիրիան հարևան երկրներ են, և եթե ցնցվում է նրանցից մեկը, ապա դա ներազդում է նաև մյուսի վրա: Այլևս ոչ ոք չի հավատում, թե Բաշար Ասադը մնալու է իշխանության ղեկին: Բոլորը սկսել են նոր կառավարության հետ կապված ծրագրեր մշակել»:

Այս խորագրի վերջին նյութերը