Լրահոս

27.07.2012 12:29


Ինչպե՞ս մեր քաղաքացիներին համոզել, որ ոչ սառնարանային պայմաններում պահվող միս չգնեն

Ինչպե՞ս մեր քաղաքացիներին համոզել, որ ոչ սառնարանային պայմաններում պահվող միս չգնեն

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանն այսօրվա ասուլիսին անդրադարձել է սննդամթերքի շուկայում առկա խնդիրներին։

Պիպոյանի պնդմամբ՝ չնայած մսամթերքի շուկայում նախորդ տարի հսկայական աշխատանքներ են տարվել, նույնիսկ շատ վարչական տուգանքներ են կիրառվել, այդուհանդերձ, մսամթերքի շուկայում իրավիճակը շարունակում է անմխիթար մնալ։

Բանախոսը նշել է, որ հնարավոր չէ ամեն օր ուսումնասիրություններ իրականացնել, բայց իրենք ամեն կերպ  փորձում են այդ շուկաները հնարավորինս հսկողության տակ պահել։ Այնուամենայնիվ, Բաբկեն Պիպոյանը նշել է.

–Չեմ կարծում, որ այդ ստուգումները կստիպեն Հայաստանի քաղաքացիներին չգնել ոչ սառնարանային պայմաններում վաճառվող միս:

Պիպոյանի համոզմամբ՝ մեր ժողովուրդը սիրում է նման պայմաններում առևտուր անել, և մինչև մենք ոչսառնարանային պայմաններից միս ձեռք չբերելու մշակույթը չունենանք, վիճակը կմնա նույնը։

Բանախոսը հաղորդել է նաև, որ այժմ ստուգումներ են անցկացվում կաթնամթերքի շուկայում, ու տեղեկացրել, որ «Բոնիլաթ» կաթնամթերք արտադրող ընկերությունում սննդի անվտանգության խախտումներ են հայտնաբերվել: Ըստ Պիպոյանի՝ ամենայն հավանականությամբ՝ ընկերությունը կտուգանվի 300 հազ. դրամով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը