Լրահոս

26.07.2012 16:41


Քրդերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի հյուսիս-արևելքը

Քրդերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի հյուսիս-արևելքը

Բրիտանական «Գվարդիան»–ի փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիս-արևելքում ապրող քրդերն իրենց հսկողության տակ են վերցրել այդ շրջանի հիմնական քաղաքները։ Ըստ այդ տեղեկության՝ քրդական զինված խմբավորումները կառավարության զորքերի կողմից ոչ մի էական դիմադրության չեն հանդիպել:

Սիրիայի քրդերի երկու հիմնական ռազմաքաղաքական միավորումները՝ Քրդական ազգային խորհուրդը և «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը, անցյալ շաբաթ համագործակցության և գործողությունների համակարգման շուրջ համաձայնագիր էին ստորագրել: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Էրբիլում՝ Իրաքյան Քրդստանի վարչական կենտրոնում:

Բրիտանական պարբերականի տվյաներով՝ Սիրիայի քրդերին ակտիվ օգնություն են ցուցաբերում Իրաքի քրդերը։ Մասնավորապես, Սիրիայի քրդական երկու կազմակերպությունների միջև համաձայնագրի կնքմանն աջակցել է իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին՝ Ասադի ոխերիմ թշնամիներից մեկը:

Նշենք, որ Սիրիայի ներկա ապստամբության ընթացքում տեղի քրդերը սկզբում չեզոքություն էին պահպանում, քանի որ մտավախություն ունեին, թե ապստամբության տապալման դեպքում երկրում ազգայնական տրամադրությունների ալիք կբարձրանա:

Նշենք, որ Սիրիայի հյուսիս–արևելքում մոտ 2 մլն քուրդ է ապրում:

Այս խորագրի վերջին նյութերը