Լրահոս

26.07.2012 16:10


Արմեն Պողոսյան. «Մենք՝ հանգստացողներս ենք անփույթ, որ աղբավայրի ենք վերածում մեր հանգստի գոտիները»

Արմեն Պողոսյան. «Մենք՝ հանգստացողներս ենք անփույթ, որ աղբավայրի ենք վերածում մեր հանգստի գոտիները»

ՀՀ սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում սննդի որակն ունի զարգացման դրական միտում, սակայն իրավիճակը հեռու է բավարար լինելուց։

–Օրինակ՝ մսի իրացման շուկայի մասին շատ են խոսում, սակայն այն շարունակում է մնալ վատ վիճակում: Բաց վիճակում մսի վաճառքը կատեգորիկ արգելվում է,–ասել է Պողոսյանն ու հավելել, որ թարմ մսի վաճառքի կետում նույնիսկ անասնաբույժի թույլատվությունը փակցված չէ:

Բանախոսը զգուշացրել է, որ թարմ միս գնելիս անպայման պետք է պահանջել անասնաբուժի թույլտվությունը, որը մեկ օրվա ուժ ունի։ Դա վերաբերում է նաև արագ փչացող սննդամթերքին, ինչպիսին է, օրինակ, կաթնամթերքը, նույնիսկ եթե այն պահում են սառնարանում.

 –Սննդամթերքը զգայուն է ոչ միայն բարձր ջերմաստիճանի, այլև ջերմաստիճանի տատանումների նկատմամբ: Եթե դուք 1-2 անգամ թթվասերի տարան հանել եք սառնարանից, այն արդեն որոշ առումով կորցրել է իր պիտանիությունը։

Սպառողների ասոցիացիայի նախագահը խիստ բացասական է գնահատել Հայաստանի հանգստյան գոտիներում առկա հիգիենիկ վիճակը ու այդ ամենի մեջ մեղադրել է հանգստացողներին.

– Մենք՝ հանգստացողներս ենք անփույթ, որ աղբավայրի ենք վերածում մեր հանգստի գոտիները՝ լինի դա գետի ափ, աղբյուր թե լիճ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը