Լրահոս

26.07.2012 15:56


Աշտարակի քաղաքապետի հրաժարականի մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում

Աշտարակի քաղաքապետի հրաժարականի մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում

Այսօր առավոտյան մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը հրաժարական է տվել։ Պարզվել է, սակայն, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Իրականում Աշտարակի քաղաքապետը ուղղակի հայտարարել է, թե առաջիկա ՏԻՄ ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու:

Նշենք, որ Գագիկ Թամազյանը, ով, ի դեպ, ՀՀԿ անդամ է, արդեն երկու անգամ ընտրվել է որպես Աշտարակի քաղաքապետ։ ՀՀ Սահամանադրության համաձայն՝ ՏԻՄ ընտրություններում թեկնածուները կարող են ընտրվել 2 անգամից ավելի, և այս տեսանկյունից որևէ արգելք չկա։ Այլ հարց է, որ Թամազյանի չառաջադրվելու որոշումը, ըստ երևույթին, այլ ենթատեքստ ունի։   

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը