Լրահոս

26.07.2012 14:11


Նախագահականի առջև ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին այժմ հացադուլ է հայտարարել

Նախագահականի առջև ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին այժմ հացադուլ է հայտարարել

ՀՀ նախագահի նստավայրի առջև հունիսի 7-ին ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկան Մխիթար Ալումյանն այսօր ՀՀ ոստիկանության շենքի առաջ հացադուլ է սկսել:

Ոստիկանները, սակայն, նրանք թույլ չեն տալիս շենքի առաջ կանգնել. նրանք փրձում են Ալումյանին ուղղորդել դեպի Պետական պահպանության գլխավոր վարչության շենք՝ պատճառաբանելով, թե քանի որ Մխիթարն այնտեղ է աշխատել, ուրեմն թող այնտեղ էլ հացադուլ անի։  Ալումյանն իր հերթին արձագանքել է.

–Ի՞նչ տարբերություն՝ ոստիկանությո՞ւնը, թե՞ վարչությունը, երբ նույն դեմքն են։

Նշենք, որ Մխիթար Ալումյանին մոտեցել և նրա պահանջին ծանոթացել են նաև ոստիկանության մամուլի աշխատակից Արմեն Մալխասյանը և այլ իրավասու աշխատակիցներ: Նրանք նախկին  ոստիկանին առաջարկել են իր հարցերը ձևակերպել նամակի տեսքով, սակայն բողոքավորը նշել է, որ մի քանի անգամ արդեն փորձել է նամակով դիմել, բայց ոչ մի խնդիր էլ չի լուծվել։

Հիշեցնենք, որ 5 անչափահաս երեխաների հայր և նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը խնդրում է օգնել հիվանդ աղջկա՝ Կարինեի բուժօգնության հարցում։ Նրան բազմիցս խոստացել են աջակցել, սակայն մինչ այժմ, ըստ Ալունյանի, դա չի արվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը