Կառավարության ուժերը փորձում են ազատագրել Հալեպը, որն ապստաբմները մտադիր են դարձնել Սիրիայի Բենգազի
Սիրիական զորքերը չորեքշաբթի սկսել են գրոհայինների կողմից զավթված Հալեպի թաղամասերի ազատագրման գործողությունը։ Սալահեդին, Էլ-Ֆահուր և Մասակին-Հանանու թաղամասերում ոչնչացվել են մի քանի տասնյակ ահաբեկիչներ, մնացածը վայր են գցում զենքն ու հանձնվում կամ քաղաքից փախչում Թուրքիայի սահմանի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Սուրիա» հեռուստաալիքը։
Միաժամանակ հաղորդվում է, որ դիմադրության օջախները պահպանվում են: Բանն այն է, որ հին քաղաքում փողոցները նեղ են, ինչը վարչակարգի զինված հակառակորդներին հնարավորություն է տալիս թաքնվել: Իշխանությունները բնակիչներին կոչ են արել հեռանալ տներից` իրենց կյանքը չվտանգելու համար:
«Սուրիա ալ-Էն» գործակալության փոխանցմամբ` Սիրիայի ազատ բանակի հարյուրավոր գրոհայիններ, վարձկաններ ու իսլամիստ ծայրահեղականներ Թուրքիայի սահմանային հատվածից ներխուժել են Հալեպ` Ասադի վարչակարգի դեմ վճռական մարտ մղելու համար: Ընդդիմությունը չի թաքցնում, որ ձգտում է երկրում իրականացնել լիբիական սցենարը և Հալեպում ստեղծել իր հենակետը, ինչպես որ լիբիացիները Բենգազիում հիմնեցին Ազգային անցումային խորհուրդը: