Լրահոս

25.07.2012 12:21


Կարեն Արայանի մայր. «Անժելա Սարգսյանի նկարները տարածվել են հենց նրան պատկանող կայքերից»

Կարեն Արայանի մայր. «Անժելա Սարգսյանի նկարները տարածվել են հենց նրան պատկանող կայքերից»

Աղմկոտ պատմությամբ հայտնի դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդը»` Կարեն Արայանը, ով գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում,  արդեն իններորդ օրն է, ինչ հացադուլի մեջ է։ Կարենի մոր՝ Մարինե Արայանի հաղորդմամբ՝ նա արդարություն և ազատություն է պահանջում: Այս մասին Մարինե Արայանը լրագրողներին  հայտնել է այսօր հրավիրված մամլո ասուլիսին։

Մարինե Արայանը հայտարարել է, որ իր որդին գտնվում է անօրինական ազատության մեջ և բողոքել, որ իրականում Կարենի մեղավորությունն ապացուցող ոչ մի փաստ, ապացույց չկա. մեղադրանքն ամբողջությամբ հիմնված է Անժելա Սարգսյանի և նրա ընկերուհիների ցուցմունքների վրա: Արայանը պահանջում է, որ որդու խափանման միջոցը՝ կալանքը, փոխվի:

Ասուլիսի հյուրն ասել է նաև, թե գործի քննության ընթացքում պարզվել է, որ Անժելա Սարգսյանի աղմկահարույց պոռնոնկարները տարածվել են երկու կայքերից, որոնք պատկանում են հենց Անժելա Սարգսյանին։ Ըստ Մարինե Արայանի՝ այդ մասին  խոստովանել է նաև Անժելա Սարգսյանը, բայց.

–Նա հորինել է, թե այդ կայքերի գաղտնաբառերը գիտեր նաև Կարենը: Եթե կգտնվի մի որևէ փաստ, որը կապացուցի Կարենի մեղադրանքը, ես կողմ եմ, թող ամենայն խստությամբ պատժվի Կարենը։ Բայց ընդամենը Անժելայի և մի քանի ընկերուհիների ցուցմունքով ինչպե՞ս կարելի է մարդ նստացնել, երբ չկան փաստեր:

Նշենք, որ Կարեն Արայանը հացադուլ է հայտարարել՝ պնդելով, թե ինքն անմեղ է և հացադուլին վերջ կտա միայն այն ժամանակ, երբ իրեն ազատ կարձակեն։

Հիշեցնենք, որ  2011թ. հոկտեմբերի 5-ին Կարեն Արայանը ձերբակալվել էր. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Նա մեղադրվում է դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ բնույթի նկարները համացանցում տարածելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը