Լրահոս

25.07.2012 11:10


Թուրքիան փակել է սահմանը Սիրիայի հետ

Թուրքիան փակել է սահմանը Սիրիայի հետ

Թուրքիան հուլիսի 25-ին փակել է Սիրիայի հետ սահմանային բոլոր կետերը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի մաքսային հարցերով նախարար Հայաթի Յազըջին: Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

–Այսօրվանից Սիրիայի հետ սահմանակից բոլոր հսկիչ-անցագրային կետերը փակվում են,-ասել է նախարարը թուրքական  «NTV» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Հաղորդվում է, որ նման որոշամ հիմնական պատճառը Սիրիայում իրավիճակի կտրուկ սրացումն է։

Հիշեցնենք, որ Սիրիայում զինված բախումները շարունակվում են։ Անհաջողության մատնվելով Դամասկոսում՝ ապստամբները հարձակվել են Հալեպի վրա։ Հաղորդվում է, որ կառավարական ուժերն այստեղ օգտագործում են օդուժը։ Միաժամանակ տեղեկատվություն է տարածվել, որ Դամասկոսի Ալ-Թել արվարձանում, որտեղ ապստամբական ուժեր են շարունակում մնալ, Սիրիայի զորքերը հրթիռային և հրազենային կրակ են բացել։  

Այս խորագրի վերջին նյութերը