Լրահոս

24.07.2012 13:23


Զրպարտության հոդվածով դատական գործերը նվազել են

Զրպարտության հոդվածով դատական գործերը նվազել են

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին 2012թ. 2-րդ եռամսյակի զեկույցը, համաձայն որի՝ այս տարվա առաջին կիսամյակում զրպարտության հոդվածով հարուցվել է 6 գործ, իսկ ընդհանուր առմամբ այս եռամսյակի ընթացքում զրպարտության հոդվածով դատական գործերը նվազել են։

Մելիքյանը նշել է, որ այս տարվա երկրորդ եռամսյակում լրագրողների նկատմամբ բռնության 3 դեպք է գրանցվել` «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության և «Մաքսինֆո»-ի լրագրողի նկատմամբ:

Բանախոսն անդրադարձել է նաև ՀՀ նախագահին հղված նամակին՝ կապված սերիալների հակասոցիալական բնույթի հետ ու ասել, որ հեռուստասերիալները միակ լուրջ խնդիրը չեն։

–Կարևոր է նաև բազմակարծության խնդիրը: Այս մասին երբ բարձրաձայնում էինք, մտավորականները ուշադրություն չէին դարձնում,–նկատել է Մելիքյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը