Սիրիայի ապստամբները հայտարարել են, որ արշավ են սկսել Հալեպը քաղաքի վրա՝ այն իրենց վերահսկողության տակ վերցնելու նպատակով։ Նշենք, որ Հալեպը, որտեղ մեծ քանակությամբ հայեր են բնակվում, բնակչությամբ և տնտեսական զարգացման մակարդակով Սիրիայի երկրորդ քաղաքն է Դամասկոսից հետո։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»–ը։
Ընդդիմության զինված ջոկատները քաղաքի մատույցների մոտ մարտեր են մղում կառավարության զորքերի դեմ: Հյուսիսային ուղղությամբ նրանց հաջողվել է հասնել քաղաքային գծի սահմանին և գրոհել տեղի անվտանգության մարմինների գրասենյակը: Բացի այդ, ապստամբները գրավել են Հալեպից 10 կմ հյուսիս տեղակայված ուսումնական զինվորական զորամասը, զինվորների մի մասը պատանդ է վերցվել, մյուս մասն անցել է ընդդիմության կողմը:
Հալեպում մարտերը շարունակվում են քաղաքի փողոցներում: Ապստամբների տվյալներով՝ բախումների ժամանակ իրենց հաջողվել է խլել հակառակորդի մի քանի տանկ: Բացի այդ, ըստ ապստամբների՝ իրենց հաջողվել է գրավել Թուրքիայի հետ սահմանակից ևս մեկ շրջան՝ Բաբ Ալ-Սալամը, որը գտնվում է Հալեպից հյուսիս:
Միաժամանակ, մայրաքաղաք Դամասկոսում կառավարական զորքերը շարունակում են հաջողությունների հասնել ապստամբների նկատմամբ և դուրս հանել քաղաքից։ Բացի այդ, երկրի արևելքում՝ Իրաքի սահմանի մոտ, Սիրիայի բանակը կարողացել է վերադարձնել մի քանի անցակետեր:
Սիրիայի ապստամբները հարձակում են սկսել Հալեպի վրա