Լրահոս

23.07.2012 15:38


ԵՄ–ն հաստատել է Սիրիայի դեմ պատժամիջոցների թվով 17-րդ փաթեթը

ԵՄ–ն հաստատել է Սիրիայի դեմ պատժամիջոցների թվով 17-րդ փաթեթը

Այսօր Եվրոպական Միության 27 երկրների արտգործնախարարները հաստատել են Սիրիայի դեմ արդեն 17-րդ պատժամիջոցների փաթեթը: Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Լրատվամիջոցը նշում է, որ խոսքը սիրիացի ֆիզիկական և իրավաբանական անձանց այն ցանկի ընդլայնման մասին է,  ում արգելվել է այցելել ԵՄ երկրներ, և ում հաշիվները Եվրոպայում սառեցվել են: Դիվանագիտական աղբյուրները տեղեկացրել են, որ ԵՄ-ն մտադիր է «սև ցուցակում» ընդգրկել ևս 26 մարդու` սիրիական 2-3 կազմակերպություններից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանն ու Չինաստանը վետո էին կիրառել Արևմուտքի երկրների կողմից ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հաստատմանը ներկայացված բանաձևի վրա, որը ենթադրում էր Սիրիայի դեմ նոր պատժամիջոցների կիրառում միջազգային հանրության կողմից: ԱԽ–ում այդ ժամանակ միաձայն ընդունվեց Մեծ Բրիտանիայի օրինագիծը, որը ենթադրում է Սիրիայում  դիտորդական առաքելության մեկ ամսով երկարաձգել։

Այս խորագրի վերջին նյութերը