Հունվար-մարտ ամիսներին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը 9%-ով պակասել է
2012թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանի Հանրապետություն է ժամանել 104 374 զբոսաշրջիկ, ինչը 9%-ով ավելի քիչ է, քան 2011թ. նույն ժամանակաշրջանում ժամանածները։ Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ով զբոսաշրջության նվազումը բացատրել է իրանական գործոնով.
–Ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի նվազումը հիմնականում պայմանավորված է Իրանից այցելությունների նվազմամբ: Դա իր հերթին պայմանավորված է Իրանից արտագնա զբոսաշրջության կտրուկ նվազմամբ։
2012թ. հունվար-հունիս ամիսներին վերաբերող զբոսաշրջության վիճակագրական տվյալները կհրապարակվեն հուլիսի վերջին:

7or.am