Լրահոս

23.07.2012 14:28


Քաղաքագետ. «Հայության շահերը համընկնում են Ասադի քաղաքական կուրսին»

Քաղաքագետ. «Հայության շահերը համընկնում են Ասադի քաղաքական կուրսին»

Այսօր հրավիրված համատող մամլո ասուլիսին Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի ու հնարավոր զարգացումների մասին են խոսել արաբագետ Հայկ Քոչարյանը և քաղաքագետ Սարո Սարոյանը:

Քոչարյանի խոսքով՝  Ասադի կառավարությունը վերահսկում է իրավիճակը։ Ըստ արաբագետի՝ իր իշխանությունն ամրապնդելու համար Ասադը ժամանակ ունի մինչև ԱՄՆ-ի ընտրությունները:

Իր հերթին Սարոյանն ասել է, թե իրադարձությունների զարգացման ընթացքը ցույց է տալիս, որ հանգուցալուծումը բավական հեռու է: Նրա դիտարկմամբ՝ նման պատերազմների ժամանակ հարցերը միանգամից չեն լուծվում, առանձին խմբեր իրենց շահերը պետք է սպառեն, որպեսզի երկրում կայունացման գործընթաց սկսվի, ինչն առայժմ չի նկատվում.

–Ասադի վարչախումբն ուժեղ հենք ունի, և սպասելի չէ, որ այս ռեժիմը կտապալվի:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես պետք է այս իրավիճակում իրենց պահեն սիրիահայերը, ապա Սարոյանը նշել է.

–Հայերի համար լավագույն ելքն այն է, որ չսպասեն և չփորձեն դեպի որևէ ուժային կենտրոն կողմնորոշվել, քանի որ դա շատ վտանգավոր քաղաքական գիծ է, և այսպիսի դիրքորոշումը ճիշտ չի լինի: Կարող եմ նաև ասել, որ հայության շահերը համընկնում են Ասադի քաղաքական կուրսին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը