Լրահոս

23.07.2012 14:08


Հ. Խանումյան. «Ահարոն Ադիբեկյանը լրջագույն վտանգ է ներկայացնում հանրության համար»

Հ. Խանումյան. «Ահարոն Ադիբեկյանը լրջագույն վտանգ է ներկայացնում հանրության համար»

Արցախի նախագահական ընտրություններում պարտություն կրած Վիտալի Բալասանյանը, ով, ըստ պաշտոնական տվյալների, ստացել է ընտրողների 33 տոկոսի աջակցությունը, մտադիր է ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալել ԼՂՀ–ում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Վիտալի Բալասանյանի օգնական Հայկ Խանումյանը.

–Այս նախագահական ընտրությունները դաստիարակչական աշխատանք էին, թե՝ պարոնայք, ուշքի եկեք, չեք կարող այլևս այսպես կառավարել:

Խանումյանը նշել է, որ վերջին հինգ տարիներին Արցախում ընդդիմադիր ուժ չի եղել, և տարբեր տեսակի խնդիրներ ուղղակի չեն բարձրաձայնվել, ինչն էլ լուրջ հիմք է երկրում ընդդիմադիր քաղաքական ուժ ստեղծելու համար։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է Վիտալի Բալասանյանը ԼՂՀ նախագահին նկատմամբ ընդդիմադիր կեցվածք ընդունել, Խանումյանը պարզաբանել է.

 –Ոչ մի առաջարկ չընդունվեց:Սահակյանի թիմին առաջարկներ ներկայացնելը անցած հինգ տարիներին համարվում էր հանցագործություն և քմծիծաղով էր ընդունվում։

Բանախոսը նշել է, որ նախընտրական շրջանում Վիտալի Բալասանյանը մեծ աջակցություն է ստացել նաև Հայաստանից, իսկ ինչ վերաբերում է Բակո Սահակյանին աջակցողներին, ապա դրանց թվում Խանումյանը նշել է Խաչիկ Ասրյանի, Մենուա Հարությունյանի և Ահարոն Ադիբեկյանի անունները։ Վերջինիս վերաբերյալ Խանումյանն ասել է, թե Ադիբեկյանին վարձել են ապատեղեկատվություն տարածելու համար.

–Կա՛մ այս անձը պրոֆեսիոնալ չէ, կա՛մ էլ վարձու աշխատող է: Մարդը շուտով հայտնվելու է Արցախում և հարցումներ է անցկացնելու՝ արդյոք արցախցիները կո՞ղմ են տարածք պահելուն, թե՞ դեմ են: Եվ կտեսնեք, որ սա տարածք հանձնողների կողմնակիցների թիվ է բերելու: Այդ մարդը լրջագույն վտանգ է ներկայացնում հանրության համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը