Լրահոս

23.07.2012 12:43


Հայաստանի զբոսաշրջության ոլորտում մրցակցություն չկա

Հայաստանի զբոսաշրջության ոլորտում մրցակցություն չկա

Այսօրվա ասուլիսին «Տաթև» տուրիստական ընկերության տնօրեն Առլեն Դավուդյանը խոսել է Հայաստանում զբոսաշրջության հետ կապված հիմնական խնդիրների մասին։ Բանախոսի համոզմամբ՝ զբոսաշրջիկներին երկիր տեղափոխելու հարցը շատ կարևոր ու արդիական է, քանի որ ստիպված են ենթարկվել շուկայում ավիափոխադրողների մենաշնորհին։ Դավուդյանի կարծիքով՝ ոլորտի ցամաքային երթուղինում մրցակցություն չկա:

Դավուդյանը նկատել է, որ տրանսպորտի և կապի նախարարության կազմակերպած ցամաքային երթուղու մրցույթները վերջին տարիներին շահել է «Վասպուրական» կազմակերպությունը:

–Օրենքում պետք է փոփոխություն լինի, որ հաղթեն երկու ընկերություններ, որի դեպքում շուկայում կլինի մրցակցություն և գնանկում,–շեշտել է բանախոսը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը