Լրահոս

23.07.2012 18:10


Ուգո Չավեսն աջակցել է Օբամային, իսկ նախագահի ընտրություններում իր մրցակցին անվանել «Միթ Ռոմնի»

Ուգո Չավեսն աջակցել է Օբամային, իսկ նախագահի ընտրություններում իր մրցակցին անվանել «Միթ Ռոմնի»

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում իր մրցակից Էնրիկե Կապրիլեսին համեմատել է ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Միթ Ռոմնիի հետ: Այս մասին տեղեկացնում է «RBK.ru»-ն:

Նման արտասովոր համեմատությունը Վենեսուելայի առաջնորդը բացատրել է նրանով, որ երկուսն էլ ներկայացնում են կապիտալիստական ընտրանու շահերը: Ավելին՝ Կապրիլեսը ` խաբում է ընտրողներին: Իր հերթին Կապրիլեսը հերքել է Չավեսի ներկայացրած մեղադրանքները:

Կապրիլեսի և Ռոմնիի հրապարակավ համեմատությունը արվել է այն բանից հետո, երբ Ռոմնին հայտարարել է, թե  Չավեսն ու Վենեսուելան կարող են սպառնալիք ներկայացնել ԱՄՆ անվտանգությանը:  Չավեսը վիրավորվել է ու իր պատասխան խոսքում աջակցել Օբամային:

Ուգո Չավեսը Վենեսուելայի 52-րդ նախագահ է ընտրվել 1998թ.: Նա մշտապես քննադատել է ԱՄՆ քաղաքականությունը` ինչպես Ջորջ Բուշի, այնպես էլ Բարաք Օբամայի ղեկավարման ընթացքում: Նշենք, որ ավելի վաղ՝ հուլիսի 13-ին, վենեսուելական հեռուստաալիքի եթերում Չավեսն ասել էր, թե Բարաք Օբաման  «լավ տղա է»,  բայց մի թերություն ունի՝ նա ԱՄՆ-ի նախագահն է: Չավեսն ասել էր դա՝ մեկնաբանելով վերջերս Բարաք Օբամայի տված նախընտրական հարցազրույցը, որում նան հայտարարել էր, թե Չավեսն ԱՄՆ-ի համար սպառնալիք չի ներկայացնում:

Այս խորագրի վերջին նյութերը