Հուլիսի 23–ի գիշերը Վայոց Ձորի մարզում տեղի է ունեցել ՃՏՊ՝ մահվան ելքով։ «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Երևան–Մեղրի ավտոճանապարհի 168–րդ կմ-ին Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Վայք ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը։ Վարորդը՝ 35–ամյա Արթուր Սարգսյանը, ինչպես նաև նրա կողքին նստած ուղևորուհի Արևիկ Գրեյանը հասցրել են դուրս գալ ավտոմեքենայից, ինչը, դժբախտաբար, չի հաջողվել անել մյուս երկու ուղևորներին, ովքեր բռնկված հրդեհի հետևանքով մահացել են։
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ–ի փրկարարները և ոստիկանության աշխատակիցները։
Վայոց Ձորում մեքենան գլորվել է ձորը. կա 2 զոհ