Լրահոս

20.07.2012 15:49


Արմավիրի քննչական բաժինը դատարան կդիմի ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդուն ձերբակալելու հարցով

Արմավիրի քննչական բաժինը դատարան կդիմի ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդուն ձերբակալելու հարցով

Արմավիրի քննչական բաժինն այսօր դատարան է դիմելու ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդուն ձերբակալելու հարցով: Այս մասին այսօր՝ ոստիկանության կոլեգիայի նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է ՀՀ քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ պատգամավորի որդին` Արտակ Գևորգյանը, երկու օր առաջ` հուլիսի 18-ին, ոչ սթափ վիակում  Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի գազալցակայանի մոտից, զենքով սպառնալով, առևանգել էր 25-ամյա մի երիտասարդի պատկանող «ԳԱԶ 24» ավտոմեքենան: Նույն օրը ոստիկանության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Ա. Գևորգյանը ձերբակալվել է, իսկ երեկոյան խուզարկությամբ նրա բնակարանից հայտնաբերվել և առգրավվել է ատրճանակ:

Այսօր լրանում է կա´մ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու, կա´մ էլ նրան ստորագրությամբ ազատ արձակելու ժամկետը:

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը