Լրահոս

20.07.2012 20:36


Ադրբեջանցին ռուսական հեռուստաընկերությանը դատի է տվել Ադրբեջանի մասին կատակներ անելու համար

Ադրբեջանցին ռուսական հեռուստաընկերությանը դատի է տվել Ադրբեջանի մասին կատակներ անելու համար

Ռուսաստանաբնակ ադրբեջանցի Էլբրուս Իմանովը վիրավորվել է «Բունկերնյուզ» հեռուստահաղորդման ժամանակ Ադրբեջանում կայացած «Եվրատեսիլ 2012»-ի մասին հնչած կատակների պատճառով։ Նա դատի է վտել «РЕН ТВ» հեռուստաընկերությանը և պահանջում է 100 հազ. ռուբլի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև պահանջում է հերքել եթերի ժամանակ արված կատակը։ Հաղորդումը հեռարձակվել է դեռևս անցած տարի, սակայն դատավարությունը միայն հիմա է սկսվել։

«Եկեք ավելի լավ է այն փողերը, որ մենք ծախսում ենք այդ մրցույթի վրա, նվիրաբերենք մանկատներին, ներդնենք կրթության, բժշկության մեջ... կամ էլ Ադրբեջանի պես հաղթանակը առնենք»,–«Բունկերնյուզ» հաղորդման ժամանակ ասել էր երգիծաբան Ալեքսեյ Սմիռնովը։

Իմանովը դատարանում հայտարարել է, որ այդ խոսքերը կասկածի տակ են դնում մրցույթի մասնակիցների բարոյականությունն ու սևացնում են Ադրբեջանի ու Ռուսաստանում բնակվող ադրբեջանական համայնքի իմիջը։

Փաստաբանները նշում են, որ դատը շահելու  Էլբրուս Իմանովի շանսը գրեթե զրոյական է։ Միաժամանակ,   «Բունկերնյուզ»–ի հաղորդավար Լեոնիդ Շկոլնիկն ասել է, թե պատրաստ է ներողություն խնդրել, եթե դա վերջ կտա այս պատմությանը։ Իր հերթին «РЕН ТВ»–ի ղեկավարությունը ադրբեջանցու մեղադրանքը անհիմն է որակել ու հայտարարել մինչև վերջ պայքարելու իր մտադրության մասին։

Այս խորագրի վերջին նյութերը