Քաղաքական

20.07.2012 14:23


Ստեփան Գրիգորյան. «Հարսնաքար»–ի միջադեպը խոսում է իշխանությունների՝ ինքնիշխանությունը կորցնելու տենդենցի մասին

Ստեփան Գրիգորյան. «Հարսնաքար»–ի միջադեպը խոսում է իշխանությունների՝ ինքնիշխանությունը կորցնելու տենդենցի մասին

«Հարսնաքարի» սպանությունը՝ որպես երևույթ, չափազանց վտանգավոր է Հայաստանի համար։ Այն վտանգավոր է ոչ այնքան հասարակության, որքան իշխանությունների համար։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը այսօր հրավիվրած մամլո ասուլիսի ժամանակ։  

–Հայաստանում նոր տենդենցներ են ձևավորվում, և ինչ-որ մարդիկ հայտարարում են, որ սա իմ ռեստորանն է, մյուսը՝ իմ փողոցն է: Մի քանի օր առաջ մեկն էլ հայտարարեց, թե  իմ քաղաքում ես եմ որոշողը: Սա լուրջ մարտահրավեր է,–ասել է բանախոսը՝ ընդգծելով, թե այս ամենը նշանակում է, որ  իշխանությունը կորցնում է իր ինքնիշխանությունը։

Քաղաքագետը նշել է, որ խնդիրը պետք է համակարգային կերպով լուծվի, ոչ թե մի պատգամավորի՝ մանդատից հրաժարվելու եղանակով։ Հենց այդ պատճառով էլ Գրիգորյանը անուններ չի տվել ու խոսել է երևույթի մասին առհասարակ։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը