Ստեփան Գրիգորյան. «Հարսնաքար»–ի միջադեպը խոսում է իշխանությունների՝ ինքնիշխանությունը կորցնելու տենդենցի մասին
«Հարսնաքարի» սպանությունը՝ որպես երևույթ, չափազանց վտանգավոր է Հայաստանի համար։ Այն վտանգավոր է ոչ այնքան հասարակության, որքան իշխանությունների համար։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը այսօր հրավիվրած մամլո ասուլիսի ժամանակ։
–Հայաստանում նոր տենդենցներ են ձևավորվում, և ինչ-որ մարդիկ հայտարարում են, որ սա իմ ռեստորանն է, մյուսը՝ իմ փողոցն է: Մի քանի օր առաջ մեկն էլ հայտարարեց, թե իմ քաղաքում ես եմ որոշողը: Սա լուրջ մարտահրավեր է,–ասել է բանախոսը՝ ընդգծելով, թե այս ամենը նշանակում է, որ իշխանությունը կորցնում է իր ինքնիշխանությունը։
Քաղաքագետը նշել է, որ խնդիրը պետք է համակարգային կերպով լուծվի, ոչ թե մի պատգամավորի՝ մանդատից հրաժարվելու եղանակով։ Հենց այդ պատճառով էլ Գրիգորյանը անուններ չի տվել ու խոսել է երևույթի մասին առհասարակ։

7or.am