Լարիսա Ալավերդյան. «Անկախ նրանից՝ ճանաչում են, թե չեն ճանաչում, Արցախը կայացած պետություն է»
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը և հասարակական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանն այսօր հրավիրված համատեղ մամլո ասուլիսին խոսել են Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունների մասին։
Լարիսա Ալավերդյանը նշել է, որ ամեն անգամ ընտրություններն իրականացնելով բարձր մակարդակով, ԼՂՀ-ն ևս մեկ անգամ հաստատում է իր՝ ժողովրդին կառավարելու, սահմանները պաշտպանելու, միջազգային հարաբերությունների մեջ մտնելու արժանի լինելու փաստը։ Եվ բնավ էլ էական չէ՝ այլ երկներն այսօր ճանաչո՞ւմ են ընտրություններն ու ԼՂՀ–ն, թե՞ ոչ.
–Անկախ նրանից՝ ճանաչում են, թե չեն ճանաչում, Արցախը կայացած է որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: Ճանաչումը քաղաքական գործընթաց է, իսկ կայացումն ու զարգացումը` իրավական:
Ալեքսանդր Մանասյանն էլ իր հերթին ասել է, որ ամեն ընտրություն քաղաքական քայլ է դեպի ճանաչում, սակայն դա չի նշանակում, որ ամեն ընտրություն ինքնըսիտիքյան կարող է հանգեցնել Արցախի ճանաչմանը: Ուստի ճանաչման ուղղությամբ տարվող քաղաքական ջանքերը պետք է ընթանան ավելի ակտիվ:
Մանասյանը նշել է, որ ժողովրդավարության մակարդակով Արցախն ավելի բարձր է կանգնած, քան Ադրբեջանը.
–Արցախն առաջ է նույնիսկ շրջափակման պայմաններում, արձանագրում է հաջողություններ տնտեսական, քաղաքական կյանքում, որոնց կարող են նախանձել նաև եվրոպական երկրները:

7or.am