Լրահոս

19.07.2012 14:18


Ասադը Դամասկոսից հեռացե՞լ է

Ասադը Դամասկոսից հեռացե՞լ է

Սիրիայում ընդդիմադիր ապստամբները գտնվում են Սիրիայի նախագահական նստավայրի առջև, որտեղ մարտեր են ընթանում նախագահին հավատարիմ ստորաբաժանումներ հետ։ Նման տեղեկատվություն է հաղորդում «Կոլ Իսրայել» ռադիոկայանը:

Սիրիացի ընդդիմադիրները պնդում են, որ Բաշար ալ Ասադը հեռացել է մայրաքաղաք Դամասկոսից և գտնվում է նավահանգստային Լաթաքիա քաղաքում։ Նախագահը պատրաստվում է ղեկավարել երեք բարձրաստիճան պաշտոնյաների սպանության պատասխան գործողությունները:

Միաժամանակ, երեկ երեկոյան լուրեր էին տարածվել նաև այն մասին, որ Ասադի կինը` Ասմա ալ Ասադն ու երեխաները ինքնաթիռով տեղափոխվել են Մոսկվա:

Սիրիայում բախումների սրմանը զուգահեռ՝ աճում է դեպի հարևան պետություններ փախստականների հոսքը: Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, հայտարարել է, որ իրենք սիրիացի փախստականներին թույլ չեն տա մուտք գործել Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձրունքներ:

Այս խորագրի վերջին նյութերը