Լրահոս

19.07.2012 11:20


Բողոքի գործողություն ՀՀ կառավարության մոտ՝ սիրիահայերի և հայաստանցիների մասնակցությամբ

Բողոքի գործողություն ՀՀ կառավարության մոտ՝ սիրիահայերի և հայաստանցիների մասնակցությամբ

Այս պահին «Հայազն» միության անդամները, ՀՀ մի շարք քաղաքացիներ ու սիրիահայեր հավաքվել են կառավարության շենքի առջև, որտեղ տեղի է ունենում կառավարության հերթական նիստը։ Նրանք նամակ են պատրաստել, որով ՀՀ կառավարությունից պահանջում են.
1. Մշակել բոլոր երկրներից հայրենադարձության ընդհանուր և ընդարձակ ծրագիր:
2. Վտանգավոր շրջաններից հայրենադարձությունը կազմակերպել արագացված ձևով՝ չսպասելով ճգնաժամի խորացմանը, ինչը կարող է զոհերի և անհաղթահարելի խոչընդոտների պատճառ դառնալ:
3. Անհապաղ մատչելի պայմաներ ստեղծել Սիրիայից և այլ երկրներից բոլոր ներգաղթել ցանկացողների համար, այդ թվում՝ մեկ ուղղությամբ մեկանգամյա անվճար ուղևորափոխադրում և նվազագույն քանակի անձնական բեռների փոխադրում: Թույլ չտալ մասնավոր փոխադրողների կողմից իրավիճակի շահագործում:
4. Սահմանել հայրենադարձվածի կարգավիճակ, որը կենթադրի շատ ավելի արտոնյալ պայմաններ, քան որևէ երկիր կարող է տրամադրել փախստականներին, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիության արագացված ձեռքբերում:
5. Բոլոր հայրենադարձներին տրամադրել ժամանակավոր կացարաններ և մշտական բնակարաններ ձեռք բերելու արտոնյալ պայմաններ, հատկապես Արցախի ազատագրված տարածքներում:
6. Կրթական հաստատություններում ստեղծել հատուկ պայմաններ սփյուռքահայերի երեխաների կրթությունը արդյունավետ շարունակելու համար, սահմանել մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու չափաբաժիններ:
7. Տրամադրել վարկ ստանալու արտոնյալ պայմաններ, ինչպես նաև օժանդակել աշխաատանք գտնելուն, այդ նպատակով վերապատրաստվելուն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը