Լրահոս

19.07.2012 10:20


Անժելա Սարգսյանի գործով մեղադրվող Կարեն Արայանի մայրը մեկնաբանություններ է տվել որդու հացադուլի վերաբերյալ (տեսանյութ)

Անժելա Սարգսյանի գործով մեղադրվող Կարեն Արայանի մայրը մեկնաբանություններ է տվել որդու հացադուլի վերաբերյալ (տեսանյութ)

Անժելա Սարգսյանի սկանդալային նկարների գործով մեղադրվող Կարեն Արայանի մայրը՝ Մարինա Արայանը, իր ալիքն է բացել YouTube-ում, որտեղ պարբերաբար կներկայացնի գործի ընթացքը:

Այսօր հրապարակված հարցազրույցում նա հայտնում է, որ գործի քննությունը դատարանում հայտնվել է փակուղու մեջ. Արայանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կարել է բերանը և հայտարարել անժամկետ հացադուլ:

Արայանն այդպիսով իր բողոքն է արտահայտում ապօրինի ազատազրկման և իր նկատմամբ առաջադրած անհիմն մեղադրանքի դեմ: Ավելին, Արայանը Հայաստանի նախագահին, Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, Արդարադատության նախարարին և ԱԺ նախագահին ուղղված բաց նամակ է ուղարկել բանտից:

Նամակում ասվում է հետևյալը. «Ես` Կարեն Արայանս, անհիմն մեղադրվում եմ դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարը տարածելու և նրա ընտանեկան գաղտնիքը բացահայտելու մեջ, այսինքն` ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով և 144-րդ հոդվածով: Ողջ մեղադրանքը հիմնված է շինծու ապացույցների և ոչ ճիշտ որակված փաստերի վրա: Ես պնդում եմ, որ այդ արարքը կատարել է հենց ինքը` Անժելա Սարգսյանը, սակայն մինչ այսօր չի ստուգվել նույնիսկ նրա համակարգիչը…Ես ինձ մեղավոր չեմ ճանաել ու չեմ ճանաչում, քանի որ ես ոչ մի պոռնկագրական բնույթի լուսանկար ոչ մեկին, ոչ մի կերպ չեմ փոխանցել ու չեմ ցուցադրել:

Դատարանը նույնիսկ չի կարողանում վկաներին բերման ենթարկել դատական նիստերին և արդեն հինգերորդ ամիսն է, ինչ այդ պատճառով դատավարությունը հետաձգվում է ու չունի ընթացք: Մերժվել են իմ խափանման միջոց կալանքը վերացնելու և գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունները և 2011 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև այսօր ես գտնվում եմ ապօրինի կալանքի մեջ: Ուստի` ելնելով վերոգրյալից ես այսօրվանից կարել եմ բերանս ու հայտարարում եմ անժամկետ հացադուլ և պահանջում եմ արդարության վերականգնում: Ես հացադուլից դուրս կգամ այն ժամանակ, երբ կգտնվեմ ազատության մեջ»:

Մարինա Արայանը տեսանյութում հայտարարում է, որ ստորագրում է որդու նամակի տակ:

Արայանների ընտանիք

Այս խորագրի վերջին նյութերը