Լրահոս

18.07.2012 16:53


«Օրենքով գողերի» 6 հիմնական օրենքները

«Օրենքով գողերի» 6 հիմնական օրենքները

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրող Սերգեյ Գալոյանը խոսել է հայազագի «օրենքով» գողերի մասին ու ասել, որ հետխորհրդային տարածքում հայ 36 «օրենքով գող» կա։ Գալոյանը նշել է, որ գողական աշխարհում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել.

–Գողական աշխարհն այս վերջին շրջանում մի շարք փոփոխությունների է ենթարկվել: Չկա «դասական գողական» այն ավանդույթը, որ կար տարիներ առաջ՝ Սվո Ռաֆի ժամանակներում:

Իր ստեղծագործություններում քրեական աշխարհին հաճախակի անդրադարձող գրողը խոսել է գողական աշխարհի օրենքների մասին ու նշել, որ «օրենքով  գողի» համար 6 հիմնական օրենք կա.

–Գողը չպետք է ունենա սեփական կարողություն և հարստություն, չպետք է օրինական կերպով ամուսնացած լինի, չպետք է զբաղվի բիզնեսով, պետական հիմնարկությունում չպետք է աշխատի, չպետք է բանակում ծառայած լինի և ոստիկանների հետ շփում չպետք է ունենա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը