Լրահոս

14.07.2012 13:28


Փրկարարները կանխել են 4 անձի ջրահեղձումը

Փրկարարները կանխել են 4 անձի ջրահեղձումը

Հուլիսի 14-ին՝ ժամը 09։15-ին, Վայոց ձորի մարզի Արփի գյուղից ահազանգ է ստացվել, որ գյուղի «Արփա» ՋԷԿ-ը սնուցող ջրանցքի սկզբնամասում մարդ է ընկել ջուրը, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ջոկատը:

Ժամը 09։30-ին փրկարարները բնակիչների օգնությամբ ջրից դուրս են բերել Արարատի մարզի բնակիչներ` 1966թ. ծնված Հուսիկ և 1990թ. ծնված Հակոբ Բավեյաններին, 1990թ. ծնված Նարեկ Մարգարյանին և 1990թ. ծնված Անդրանիկ Թորոսյանին:

Տուժածները տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Բժիշկների գնահատմամբ` Նարեկ Մարգարյանի առողջական վիճակը ծանր է, իսկ մյուս տուժածներինը` միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը