Լրահոս

12.07.2012 16:23


Վահե Ավետյանի մահվան քառասունքի օրը մոմավառություն տեղի կունենա

Վահե Ավետյանի մահվան քառասունքի օրը մոմավառություն տեղի կունենա

«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը Վահե Ավետյանի մահվան քառասունքի օրը հայտարարում է համահայկական մոմավառության օր։ Այս մասին նախաձեռնող խմբի անդամները հայտարերել են հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ։  

Հասարակական շարժումը Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ է անում հարգել հայոց բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակը:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում Վահե Ավետյանը և մի խումբ  բժիշկներ դաժան ծեծի էին ենթարկվել։ 35-ամյա Ավետյանը գլխուղեղային վնասվածք էր ստացել, ենթարկվել երկու վիրահատության, սակայն նրա կյանքն այդպես էլ չի հաջողվել փրկել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 անձ:

Այս դեպքի առիթով Հայաստանում հասարակական լայն դժգոհություն է առաջացել, կազմակերպվել են բողոքի ցույցեր, տեղի է ունեցել մոմավառություն, իսկ Վահե Ավետյանի հուղարկավորությանը մասնակցել են հազարավոր քաղաքացիներ: 

Այս խորագրի վերջին նյութերը