Լրահոս

12.07.2012 15:05


Ավազակության և գողության մեղադրանքներով

Ավազակության և գողության մեղադրանքներով
Հուլիսի 11-ին՝ ժամը 22։30-ին,  ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները   Վանթյան փողոցի թիվ 61 հասցեից բերման են ենթարկել 1979թ. ծնված  Ռոման Ղազարյանին, որը ս/թ հունիսի 27-ից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:
Ռ. Ղազարյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
 
***
Հուլիսի 11-ին՝ ժամը 09։10-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1981թ. ծնված  Միլաձե Ն.-ին, որը ս/թ ապրիլի 18-ից Ֆինլանդիայի Հանրապետության Ինտերպոլի ազգային բյուրոյի կողմից հետախուզվում է գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:

Այս խորագրի վերջին նյութերը