Լրահոս

12.07.2012 19:50


«Վրաստանի զինված ուժերում ատելություն է սերմանվում Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ»

«Վրաստանի զինված ուժերում ատելություն է սերմանվում Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ»

Վրաստանի զինված ուժերում անցկացվում են հատուկ դասընթացներ, որոնք կոչված են ընդդիմության, այսպես ասած, «մերկացմանը»: Դա պայմանավորված է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններով: Այս մասին գրում է վրացական «Իվերոնի» գործակալությունը։  

Բանակի անձնակազմին ասում են, որ ընդդիմության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ռուսական գործակալ է, ով բիզնես ունի Ռուսաստանում: Դրանով իսկ ատելություն է սերմանվում նրա նկատմամբ: Այս մասին հայտնել է լրատվամիջոցի՝ զինծառայողների շրջանում եղած աղբյուրը:

Վրաստանի պաշտպանության նախարարությունը այս տեղեկատվությունը դեռ չի մեկնաբանել, թեև ակնհայտ է, որ «Իվերոնի»–ի տարածած լուրը  չի հաստատի։

 

Այս խորագրի վերջին նյութերը