Սիրիայում արյունահեղությունը շարունակվում է. միայն երեքշաբթի օրը 82 մարդ է զոհվել
Սիրիայում ընդդիմադիրների և կառավարական ուժերի միջև բախումների հետևանքով մայրաքաղաք Դամասկոսի մոտ առնվազն 9 մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկացնում է Սիրիայում մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնը:
Զոհեր են գրանցվել նաև Հալեպի մոտակայքում. կառավարության երկու զինվոր է զոհվել ռազմական հենակետի վրա ապստամբների հարձակման հետևանքով:
Իդլիբի մոտակայքում հարձակման է ենթարկվել կառավարության զինվորներին տեղափոխող ավտոբուսը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 11 զինվոր:
Կազմակերպության տվյալներով՝ երեքշաբթի օրը Սիրիայում ընդհանուր թվով 82 մարդ է սպանվել` 30 քաղաքացիական անձ, 26 զինվոր և 26 ընդդիմադիր զինյալ: