Լրահոս

06.07.2012 17:08


Իրանի հետախուզության ղեկավար. «Մենք թույլ չենք տա, որ մեր երկրում կրկնվեն 2009 թվականի իրադարձությունները»

Իրանի հետախուզության ղեկավար. «Մենք թույլ չենք տա, որ մեր երկրում կրկնվեն 2009 թվականի իրադարձությունները»

Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին Թեհրանում ուրբաթօրյա նամազից առաջ հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա, որ Իրանում կրկնվեն 2009 թվականի իրադարձությունները, երբ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո Իրանում սկսվեցին լայնամասշտաբ բողոքի ակցիաներ: Այս մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

«Մի շարք քաղաքական գործիչներ, օգտվելով արտաքին ու ներքաղաքական դավերից, մտադիր են վերադառնալ քաղաքական թատերաբեմ և մարտահրավեր նետել Իսլամական հեղափոխությանը: Հետախուզությունը լիովին իրազեկ է այդ մասին և կարող է այնպիսի նախզգուշական միջոցներ ձեռնարկել, որ Իրանի ժողովուրդն անգամ չի էլ զգա, որ երկրում առկա է եղել այդպիսի խնդիր: Հետախուզության նախարարությունը հաջողությամբ իրականացնում է իր գործունեությունը երկրում ու երկրի սահմաններից դուրս, սակայն մենք չենք կարող մանրամասներ հաղորդել այդ մասին»,- հայտարարել է Մոսլեհին:

Այս խորագրի վերջին նյութերը